ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ինչո՞ւ է չեղարկվել Արցախի նախագահի և համանախագահների հանդիպումը

Ինչո՞ւ է չեղարկվել Արցախի նախագահի և համանախագահների հանդիպումը
14.12.2020 | 22:54

Ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի առաջին հանգրվան պետք է լիներ Ստեփանակերտը, Aysor.am-ին ասաց քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

«Մինչդեռ նրանք, ընդ որում՝ ռուսաստանցի համանախագահի բացակայությամբ, գերադասեցին նախ այցելել պատերազմի հրձիգ Իլհամ Ալիևին, իսկ ագրեսիայի ենթարկված Արցախի նախագահին Երևանում հանդիպման առաջարկ արվեց», - նշեց Աթանեսյանը: Քաղաքագետի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը կայացրել է հավասարակշռված և քաղաքական առումով ճշգրիտ որոշում:

«Այժմ գործնական քաղաքականության ժամանակն է», - ընդգծեց Աթանեսյանը: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Aysor.am-ին ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ, իսկ պատճառը՝ ոչ լիարժեք ձևաչափն է՝ հաշվի առնելով, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում:

Դիտվել է՝ 3330

Մեկնաբանություններ